© Vardani Varder's Blog
© Rights reserved
Ծաղիկներ
Հեռ` 093 319 419, 099 319 419

  • Հրաշալի ծաղիկներ,
  • Գեղեցիկ փուչիկներ,
  • Հեքիաթային առաքմամբ...


Վարդանի Վարդեր
Առասպել ծաղկի մասին

Չինաստանում ապրում էր մի աղքատ կին իր որդու հետ: Նրանք գրեթե ոչինչ չունեին: Եվ մի օր, երբ ծեր կինը բրինձ էր պատրաստվում եփել որդուն կերակրելու համար, դուռը մի անծանոթ ծեծեց: Նա խնդրեց կնոջից ուտելու բան տալ իրեն, և կինը խղճալով աղքատ մարդուն նրան տվեց իր ունեցած ողջ բրինձը: Հետո նա լաց եղավ, որովհետև այլևս որդուն կերակրել չէր կարող: Իսկ անծանոթը, որ իրականում ծովերի աստվածն էր, որոշեց շնորհակալություն հայտնել կնոջը: Առավոտյան կինը տան մոտակայքում տեսավ քնքուշ ծաղիկներ: Այդ օրվանից նարգիզը Չինաստանում համարվում է երախտագիտության խորհրդանիշ: Այն աճում է ճիշտ չինական ամանորի շեմին և իր հետ հաջողություն և ուրախություն բերում յուրաքանչյուր բնակարան: